ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՖԻՆՆԱԽԸ ԿՐԿԻՆ ՀԱՍՏԱՏԵՑ

«Ժողովուրդ»-ը նախօրեին գրել էր, որ ֆիննախի եւ ՊԵԿ-ի միավորումից հետո ֆիննախի՝ 100-ից ավելի աշխատող է ազատվել աշխատանքից։ Ավելին՝ ողջ վարչությունն է իր անձնակազմով ազատվել՝ մասնավորապես Ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Եվ ահա, երեկ Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որում նշել է, որ «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման: Այդ կապակցությամբ նախարարության քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկում կատարվել են փոփոխություններ եւ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում աշխատակիցներն ազատվել են աշխատանքից»: Այսինքն՝ այն, ինչը եւ գրվել էր, որ աշխատակիցներն ազատվել են աշխատանքից:

ԱՌԱՅԺՄ ԱԳՆ-ԻՆ Է ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ԱԳՆ-ին հանձնարարել է ուկրաինական կողմի առջեւ հանդես գալ դեմարշով` ուկրաինացի զինվորականների կողմից Ռուսաստանի սահմանը հատելու դեպքի հետ կապված, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղում կատարելով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Ավելի վաղ Ռուսաստանի Ռոստովի մարզի սահմանապահ վարչությունից հայտնել էին հունիսի 13-ի գիշերը ուկրաինական ըԾկ-ի կողմից Ռոստովի մարզի հատվածում պետական սահմանը խախտելու մասին:

ԿՏՈՒԳԱՆԵՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

shamshyan.com-ի փոխանցմամբ` հունիսի 13-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկար է արել, որտեղ երեւում է, թե ինչպես են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու նրա վարորդը, նախարարին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 007 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայով Պռոշյան փողոցում «ճեմում» առանց ամրագոտու:

ՇՎԵԴԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ԲԱՑՎԵՑ

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգի ներկայությամբ տեղի ունեցավ Երեւանում Շվեդիայի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը եւ այդ առումով կարեւորեց Շվեդիայի` Երեւանում դեսպանություն հիմնելու որոշումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգն ասաց, որ շատ ուրախ է այցելել Երեւան՝ Շվեդիայի դեսպանատան բացման եւ գործարար համաժողովի անցկացման կապակցությամբ, ինչը նոր խթան կհաղորդի երկկողմ համագործակցության զարգացմանը:




Լրահոս