ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿԳՆԱՆ Փետ 11,2011 00:00 Մի քանի օր առաջ Երեւանի Քաղաքապետարանի մոտ էին հավաքվել փողոցային առեւտրով զբաղվող քաղաքացիները եւ պահանջում էին, որ իրենց ձեռքից չխլեն «մի կտոր հաց» վաստակելու իրավունքը: Մոտ երկու ժամ սպասելուց հետո մարդիկ հասկացան, որ իրենց դիմում-բողոքներին ոչ մեկն էլ չի պատասխանելու: Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ «որեւիցե պաշտոնյա պատասխան չտվեց քաղաքացիների բողոքի ընթացքի վերաբերյալ: …
ԶԱՐՄԱՑԵԼ ՈՒ ՎՐԴՈՎՎԵԼ ԵՆ Փետ 11,2011 00:00 «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ «Արցախ-Հայաստան» կուսակցությունն իր «ժամանակավոր» գրասենյակը տեղակայել է Հայաստանի պետական Տնտեսագիտական համալսարանի` տնտեսական աշխարհագրության ամբիոնում: Նշել էինք նաեւ, որ կուսակցությունն իր քաղաքական գործառույթները` հանդիպումներ, զրույցներ, ժամանակավոր իրականացնում է հենց համալսարանում: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե արդյո՞ք ԱԺ նախագահ, Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ է, որ «Արցախ-Հայաստան» կուսակցության ղեկավար Սերգեյ Մելքումյանն …
ԹԻԹԵՌՆԻԿԻ ԿՅԱ՞ՆՔ Փետ 11,2011 00:00 Հայաստանում գործող բազմազան կուսակցությունների թվին պատկանող «Գոյամարտ» համազգային կուսակցությունն աշխատում է լինել քաղաքական դաշտի բոլոր բեւեռներում: Կուսակցության նախագահ Սերյոժա Ղազարյանի կարծիքով. «Կանայք պետք է շատ լինեն կառավարող օղակներում, քանի որ նրանք են ծնունդ տալիս եւ գիտեն դրա գինը, կանայք ավելի գործունյա են, քան տղամարդիկ»:ԳՀԿ ղեկավարի հետ հանդիպեցինք կուսակցության վարչության գրասենյակում, որը վերանորոգման մեջ է գտնվում: …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 11,2011 00:00 ՆՈՐՄԱԼ Է, ՆՈՐՄԱԼ«Ձախողված դերասանները երգում են, չկայացած երգիչները` դերասանություն անում: Իհարկե, տնային տնտեսուհիները եւս իրավունք ունեն իրենց ժամանակը լցնելու, բայց Հանրայինի իրական դերակատարությունն ու պատասխանատվությունն այլ է»,-դաշնակցական Լիլիթ Գալստյանի այս հայտարարությունը Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի ներկայացրած տարեկան հաշվետվության կապակցությամբ էր, գրեթե Խորենացու «Ողբ»-ի երկարությունն ուներ. «ազգային սերիալների անվերջ շարանում մշտապես մեկը մյուսի մռութն …
ՓՆՏՐՎՈՒՄ ԵՆ ՓՈԽԶԻՋՈՒՄՆԵՐ Փետ 11,2011 00:00 Ի հակառակ նախորդ օրվա, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն երեկ խորհրդարան էին եկել ակնհայտ մարտական տրամադրությամբ: Ընդ որում` ԲՀԿ-ն ողջ կազմով, ներառյալ նաեւ նրանց թիկնապահները:Համենայնդեպս, լրագրողներն ուրիշ բացատրություն չգտան, թե ովքեր են ակնհայտորեն ատլետիկ կազմվածքով տղաներն ու սափրագլուխները: Սա, անշուշտ, հոգեբանական հնարք էր երկու կողմերի համար էլ: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը իրեն մոտեցող լրագրողներին հայտարարում էր` «Մեր դիրքորոշումները …
ԼՈՒՅՍԸ ՉԻ ԹԱՆԿԱՆԱ Փետ 11,2011 00:00 Երեկ Խորհրդարանում Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց հանձնաժողովի 2011 թվականի տարեկան ծրագիրը, որի ընթացքում հայտարարեց, որ այս տարի էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանա: «Անկախ նրանից, գազի սակագնի շուրջ բանակցություններն ինչ ելք կունենան, էլեկտրաէներգիայի սակագինը կմնա նույնը»,- վստահեցրեց Նազարյանը: Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց` անկախ գազի սակագնի շուրջ բանակցությունների արդյունքից, այս տարվա ապրիլի …
ԱԲՍՈՒՐԴԻ ԹԱՏՐՈՆ Փետ 11,2011 00:00 Ամեն հինգշաբթի, ինչպես նաեւ շաբաթվա այլ օրերին, կառավարության դիմաց բազմամարդ, ոչ բազմամարդ եւ անգամ մեկ հոգով ցույց անելն այլեւս սովորություն է դարձել: Երեկ էլ կառավարության դիմաց 4-5 խմբեր միանգամայն տարբեր հարցերով տարբեր ցույցեր էին անում: Սեւազգեստ տիկինը, որն անընդմեջ անիծում էր, որդեկորույս մայր էր, նրանից մեկ մետրի վրա ցուցապաստառը կրծքին փակցված, կանգնած էր մի տարեց …
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՉԸ «ՉԻ ԱՆՑԵԼ» Փետ 11,2011 00:00 Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Կապանի դեղատնային բիզնեսի ներկայացուցիչներին հանձնարարել էր՝ մարզկենտրոնում դեղորայքն էժանացնել 10 տոկոսով: «Մինչեւ դեղորայք ներմուծող ընկերությունները իրենց գնացուցակներում փոփոխություններ չանեն, այստեղ դժվար թե որեւէ զեղչային համակարգ գործի»,- վստահեցնում են դեղերի սյունեցի ներկրողները: Կապանի դեղորայքի շուկայի առաջատարներ` «Ալֆա Ֆարմ» եւ «Նատալի Ֆարմ» ընկերությունների գնացուցակներն այսօրվա դրությամբ անփոփոխ են մնացել: «Նատալի ֆարմի» …
ՄԵՐ ՑՈՒՑԱԿՆ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏ ՇԱՏԵՐԻ, ԻՆՔԸ ՉԻ ԿԱԶՄԵԼ Փետ 11,2011 00:00 Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ՝ ՀՐԱՆՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:-Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը քաղաքականություն վերադառնալու հայտ էր: Ինչը հնարավոր է միմիայն քաղաքական ուժերի միջոցով: ԲՀԿ-ից բացի այս իմաստով որոշ դեր վերագրվում է ՀՅԴ-ին:-Մենք այն ժամանակ էլ, երբ համագործակցել ենք Ռոբերտ Քոչարյանի հետ, կոալիցիայի մաս ենք կազմել, շեշտված ունեցել ենք մեր անկախությունը: Մենք չենք ղեկավարվել ուրիշներով, մեր ցուցակը, ի տարբերություն …
Փետ 11,2011 00:00 Երկար ժամանակ է, ինչ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարները հրապարակավ չեն կսմիթում միմյանց: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները տեղեկացնում են, որ ՀՀ ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին «բարիշեցնելու» համար Սերժ Սարգսյանը հատուկ մարդկանց է «նշանակել»: Մեր տեղեկություններով, երիտասարդներին վերապահված է նշված պաշտոնյաների շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համակարգումը ու նաեւ ուղղորդումը: Բոլոր …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից