ՏՈՄՍ ՉՄՆԱՑ Հուն 03,2011 00:00 Ամիսներ առաջ Վ.Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած Հայաստան-Ռուսաստան խաղն ավարտվեց ոչ-ոքի: Հուլիսի 4-ին տեղի կունենա Ռուսաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: ՌԴ Սանկտ-Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտի տոմսարկղերում արդեն ստացել են Ռուսաստան-Հայաստան հանդիպման 500 տոմս: Մինչեւ երեկո դրանցից 400-ը վաճառված է եղել: Տոմսերի արժեքը 500-2300 ռուբլի է:Ի դեպ, այսօր` հունիսի 3-ին, կկայանա Ռուսաստանի եւ Հայաստանի վետերանների հավաքականների հանդիպումը: Մուտքն ազատ է:
ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ Հուն 03,2011 00:00 Հովհաննես Բաբախանյանն արդեն մի քանի տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում: Նա շատ անսպասելի կերպով ընտանիքի հետ մեկնեց Հայաստանից: Սակայն ինչպես Հովհաննեսը նշեց, դա ամենեւին էլ անսպասելի չէր. նախ գնացել էր ֆիլմում նկարահանվելու, հետո էլ Նյու-Յորքում անսպասելի առաջարկ է ստացել մի քանի համերգ տալու, այնուհետեւ բեմադրել Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը: Պարոն Բաբախանյանը …
ՀԱՏՈՒԿ ՊԱՏՎԵՐՈՎ Հուն 03,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթն իր ընթերցողին արդեն տեղեկացրել էր Լիանայի եւ Սպիտակցի Հայկոյի դուետի մասին, որը կոչվում է «Իմ մայրիկ»: Երգի հեղինակն է Վահրամ Պետրոսյանը, ով այդ երգը գրել է 2 օրում: Երգի հարուստ պատվիրատուն, ում անունը չի հրապարակվում, պատվիրել է այդ երգը Վահրամին եւ հետո էլ ցանկություն հայտնել լսել այն Սպիտակցի Հայկոյի եւ Լիանայի կատարմամբ: Լիանան …
ՎՐԱԵՐԹԻ Է ԵՆԹԱՐԿԵԼ Հուն 03,2011 00:00 Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ծառայողական մեքենան Կոնիա քաղաքում վրաերթի է ենթարկել ճանապարհին հանկարծակի հայտնված երեխային: Այս մասին տեղեկացնում է «news.ru»-ն: Երեխան ճանապարհի եզրին եղբայրների հետ խաղալիս է եղել, եւ նախարարի շարասյան անցնելու պահին նետվել է փողոց: Դավութօղլուի մեքենան փորձել է շրջանցել երեխային, սակայն հարվածել է նաեւ դիմացի մեքենային: Երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Այնտեղ է մեկնել …
ԵՐԻԿԱՄ` iPad2-Ի ԴԻՄԱՑ Հուն 03,2011 00:00 Չինական բլոգոսֆերայում վերջերս հայտնվել է մի տեղեկություն, որը ցնցել է շատերին: Չինական Անխոյ նահանգի մի բնակիչ վաճառել է իր երիկամներից մեկը, որպեսզի գնի iPad2 պլանշետային համակարգիչ: Լուրը հայտնում է «Wdaily.ru»-ն: Երիտասարդը վաղուց է երազել ունենալ այդ համակարգչից, սակայն այդպիսի թանկարժեք իր նա չէր կարող իրեն թույլ տալ: Սյաո Ժենը միջնորդների օգնությամբ ինտերնետում գտել է գնորդ …
ԱՊՍՏԱՄԲՆԵՐԻ ԿՈՂՄՆ Է ԱՆՑԵԼ Հուն 03,2011 00:00 Լիբիայի նավթի նախարար եւ Լիբիայի ազգային նավթային ընկերության ղեկավար Գանեմ Շուքրին հրապարակայնորեն հրաժարվել է գեներալ Մուամար Քադաֆիի ռեժիմից: Հռոմում հրավիրված մամլո ասուլիսում նա հայտարարել է, որ լքել է Քադաֆիի կառավարությունը, քանի որ այլեւս չէր կարող տանել «ամենօրյա արյունահեղությունը»: Նա հայտարարել է, որ միանում է Լիբիայում սահմանադրական պետություն ստեղծելու շարժմանը:
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎԱՐՈՒՆԳՆԵՐ Հուն 03,2011 00:00 «Եվրոպական մի շարք երկրներում` առաջին հերթին Գերմանիայում, սուր աղիքային վարակի տարածման պատճառով Ռուսաստանն արգելել է Եվրամիության բոլոր երկրներից թարմ բանջարեղենի ներմուծումը»,-հայտնում է «topnews.com»-ը: Մինչեւ հունիսի 2-ը գործել է արգելք միայն Գերմանիայից եւ Իսպանիայից արտադրանքի ներմուծման վրա: Նշենք, որ աղիքային վարակը, որը 16 մարդու կյանք է խլել, հայտնաբերվել է եւս մեկ եվրոպական երկրում` Չեխիայում: Պրահայի հիվանդանոց …
ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ՔԻԹՆ Է Հուն 03,2011 00:00 Վերջին մի քանի տարիների ընթացքում հայ կանայք եւ աղջիկները հաճախ են դիմում պլաստիկ վիրաբույժի օգնությանը: «Սուրբ Մարիամ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժնի վարիչ Միքայելյան Աշոտ Լյուդվիգովիչի հետ զրույցում պարզեցինք, որ պլաստիկ վիրահատությունների առաջին հորիզոնականում քիթն է, մնացած տեղերը հավասարապես բաշխվում են ականջների լոշտակության ուղղման, կրծքերի, փորի պլաստիկայի, շրթունքի ձեւի, չափի փոփոխության եւ ծալքերի շտկման միջեւ: …
«ՆԱԻՐԻՏ»-Ի ՄԱՍԻՆ Հուն 03,2011 00:00 «Պետք է բոլորին հիասթափեցնեմ, քանի որ «Նաիրիտ»-ի հիմնական բաժնետերերը Հայաստանի որեւէ կառույցում ներգրավված չեն, բացի դրանից, նշեմ, որ գործարանի սարքավորումներն էլ չեն ապամոնտաժվել եւ վաճառվել»,-երեկ կառավարության նիստում հայտարարել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը` ամենայն հավանականությամբ նկատի ունենալով փաստացի` իրենց անուններով հանդես եկող պաշտոնյաներին: Մեր տեղեկություններով` «Նաիրիտ»-ի իրական սեփականատերերը հանդես են գալիս ոչ …
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ Հուն 03,2011 00:00 Հայաստանի բնակչության սոցիալական վիճակի վատացումը, եկամուտների կրճատումն իրենց ազդեցությունն են գործում ոչ միայն ապրանքների, այլեւ անշարժ գույքի ձեռքբերման մակարդակի վրա: Բնակարան ձեռք բերել ցանկացողների թիվը հետզհետե կրճատվում է, գները` իջնում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց անհատ ռիելթոր Գարեգին Միքայելյանը եւ նշեց, որ վերջին շրջանում սկսել են առավել պահանջարկ վայելել ծայրամասային բնակարանները: «Որքան հեռու է …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
25 Դեկտեմբեր 17:53 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի հորը պատկանող ընկերությունը թալանել են․ ինչ է կատարվում «Զիգզագ»-ի շուրջ
25 Դեկտեմբեր 07:43 ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին նախապատրաստում են պաշտոն «շնորհելուն». ինչ են պլանավորել. «Ժողովուրդ»
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը