ԲՈՒՆԴԵՍԹԱԳՈՒՄ Մար 15,2013 00:00 Մարտի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բեռլինում հանդիպել է Բունդեսթագում ներկայացված տարբեր կուսակցությունների պատգամավորների հետ: Գոհունակություն հայտնելով Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության առթիվ՝ Նալբանդյանը հատկապես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա սերտ համագործակցությունը:
ԹԱՆԿ ԵՎ ԾԱԽՎԱԾ Մար 15,2013 00:00 Մարտի 14-ին կառավարությունը որոշել է 25 մլն դրամ հատկացնել ՀՀ դատական դեպարտամենտին՝ 2 դատավորների պահպանման համար: ՀՀ արդարադատության նախարարությունը բյուջետային հատկացումը հիմնավորել է նրանով, որ 2013թ. պետական բյուջեում 10 դատավորների պահպանման ծախսեր նախատեսված չեն եղել, քանի որ վարչական դատարանի դատավորների թիվն ավելացվել է բյուջեն հաստատվելուց հետո: Այսպիսով՝ վարչական դատարանի 1 դատավորի պահպանման տարեկան բյուջետային ծախսը …
ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ Մար 15,2013 00:00 Այսօր Ֆրանսիական համալսարանի ուսխորհուրդը դերասան Վարդան Պետրոսյանին հրավիրել էր ուսանողների հետ հանդիպման, սակայն հանդիպումը չի կայացել, նրա մուտքը համալսարան արգելել են:
ՄԻԱՅՆ ԽՈՍՔՈՎ Մար 15,2013 00:00 ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը չի դադարում հանդես գալ պոպուլիստական հայտարարություններով: Երեկ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ նա հայտարարել է. «Աստիճանաբար հասնելու ենք նրան, որ ծառայողական քննություններ անցկացվեն, թե ինչու են տեղի ունեցել անհարկի քաշքշուկներ, ձգձգումներ»: Ավելին, ըստ նրա՝ հարկավոր է բյուրոկրատական քաշքշուկների վերացում, կոռուպցիոն ռիսկերի նվազում: Փաստորեն, կոռուպցիայի ռիսկերի նվազման, քաղաքացիների դժգոհությունների վերացման մասին սկսել է …
ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱՎՈՐԻ Մար 15,2013 00:00 ՀՀ արդարադատության խորհուրդը հերթական անգամ կարգապահական պատասխանատվության Է ենթարկել Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ալեքսանդր Մերանգուլյանին: Այս անգամ ԱԽ-ն պարզել է, որ դատավորը թույլ է տվել դատավարական օրենքի նորմի ակնհայտ եւ կոպիտ խախտում, որը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք է: Ու քանի որ դեռեւս 2012թ. հուլիսի 24-ին դատավոր …
ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ Մար 15,2013 00:00 Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իր մարդկային աջակցությունը հայտնելու համար: Այս երեւույթը ուշագրավ է այն առումով, որ անցած տարվա հուլիսի 24-ին, երբ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի հետեւանքով սպանված ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի գործով հետաքննության հետ կապված` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը …
ՇՌԱՅԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՆՈՒՆ ՓԵՍԱՅԻ Մար 15,2013 00:00 Ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանն իր փեսային՝ Միքայել Մինասյանին, նշանակել է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Սա դարձել է վերջին օրերին ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը՝ առիթ հանդիսանալով ամենատարբեր մեկնաբանությունների: Ոմանք պնդում են, որ Ս. Սարգսյանն այսպես պատվավոր աքսորի է ուղարկում իր փեսային՝ նախագահական ընտրություններում գրանցված ձախողումների եւ իր դեմ պարբերաբար իրականացված PR դիվերսիաների համար: …
ՊԱՏՎԱՍՏՈՒՄ ԵՆ Մար 15,2013 00:00 ՀՀ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքում արդեն սկսվել է անասունների պատվաստումը: Ավելին, այն կատարվում է հատուկ հանձնաժողովի ներկայությամբ եւ խիստ հսկողությամբ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Վանեւան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանից: «Հիմա սիբիրախտ չկա, որովհետեւ մարդիկ անասուններին դեռ չեն հանել արոտավայրեր: Որ հանեն, չգիտենք՝ ինչ կլինի: Իսկ նախորդ տարիներին այդ պատվաստումը թռուցիկ էր արվում, քանի որ անասունների …
ՄԵԿ ՏԵՂԱՄԱՍ Մար 15,2013 00:00 ՀՀ Սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել միայն Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասում ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով ոչ հավաստի, իսկ այդ կապակցությամբ նյութերն ուղարկել է գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու եւ քրեական գործ հարուցելու համար: Խոսքն այն տեղամասի մասին է, որտեղ Սերժ Սարգսյանի շտաբից ներկայացած անձանց կողմից տեղի էր ունեցել լցոնում: ՍԴ նիստից հետո ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շտապել …
ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ Մար 15,2013 00:00 «Երեւանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական շտաբի պետը կլինի ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը»,-այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՕԵԿ մամուլի խոսնակ Արթուր Միսակյանից: Հիշեցնենք, որ ՕԵԿ ընտրացուցակը գլխավորում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Արմեն Երիցյանը, երկրորդ հորիզոնականում Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն է, որն ընտրություններից հետո կդառնա Երեւանի փոխքաղաքապետ, եթե ՕԵԿ-ը հավաքի …
28 Նոյեմբեր 23:12 Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ. «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին