ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այցելեց “Արմենիկում” կենտրոն` տեղում ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, առկա խնդիրներին, ինչպես նաև Արմենիկում դեղամիջոցի կիրառման շրջանակներին։ Նախարարը նախ շրջեց կենտրոնում, ծանոթացավ ստեղծված պայմաններին ու հնարավորություններին։ Այնուհետև մասնագետները նախարարին մանրամասն ներկայացրեցին դեղամիջոցի քիմիական բաղադրությունը, դրա հակավիրուսային, հակաբորբոքային, իմունակարգավորող, հակասեպտիկ և այլ հատկությունները։ Նշվեց, որ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում գրանցված դեղը ներկայումս լայն …