Գայի արձանի մոտակայքում մեքենա է այրվել Հոկ 04,2013 11:45 Երեւանի Նանսենի փողոցում՝ Գայի արձանի մոտակայքում, հոկտեմբերի 3-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ֆ. Գ.-նին պատկանող “ՎԱԶ 2102” մակնիշի 02 ST 789 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Օբամա-Պուտին հանդիպումը չի կայանա Հոկ 04,2013 11:08 ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրում շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել դեպի Ինդոնեզիա իր այցը, ուր պետք է մասնակցեր կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթանաժողովին: Օբամայի փոխարեն գագաթնաժողով կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Ակնկալվում էր, որ Օբաման հոկտեմբերի 5-ին շրջագայության էր մեկնելու Ասիայի 4 երկրներ, այդ թվում` մասնակցություն է ցուցաբերելու Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովին, որի շրջանականերում սպասվում էր …
ՊՆ-Ի ՆԱԽԿԻՆ ՇԵՆՔԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ) Հոկ 04,2013 10:51 Աշխարհի քաղաքակիրթ երկրներում եթե որեւէ իր, առավել եւս մեծ շինություն դադարում է իր նախնական նպատակին ծառայել, ապա այն դեն չեն նետում կամ մատնում անտերության: Մինչդեռ մեզ մոտ հակառակ պատկերն է: Եվ մենք այս հարցում հերթական անգամ համոզվեցինք՝ անմխիթար վիճակում տեսնելով ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը: Այն հիմա վաճառքի է դրված, սակայն դեռ գնորդ չունի: Նշենք, …
Ո՞Վ Է ԽԱԲՈՒՄ` ՍԵ՞ՐԺ, ԹԵ՞ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ Հոկ 04,2013 10:45 ՀՀ իշխանություններն ամեն քայլափոխի ապացուցում են, որ այլեւս չեն տիրապետում երկրում ստեղծված իրավիճակին: Հիշո՞ւմ եք այս տարվա օգոստոսի 28-ին՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, Սերժ Սարգսյանի խոստումներն աշխատավարձերը բարձրացնելու մասին.”2014 թվականից անցնում ենք աշխատավարձերի ամենամյա բարձրացման գործելաոճին, եթե կարելի է այդպես ասել: Ընդ որում, բարձրանալու են ե՛ւ նվազագույն աշխատավարձը, ե՛ւ աշխատանքի …
Վթար Երեվան-Սեվան ճանապարհին. կա զոհ եվ վիրավորներ Հոկ 04,2013 10:38 Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհին՝ Գագարին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Սեւան-Երեւան ավտոճանապարհի 16-րդ կմ-ում դեռեւս չբացահայտված հանգամանքներում ,ԳԱԶ-24ե մակնիշի 17 ՏՏ 814 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 28-ամյա Ա. Բ.) դուրս է եկել երթեւեկելի …
Ժողովուրդ. Լավագույն ուսուցիչները կպարգևատրվեն շեվրոլեներով Հոկ 04,2013 10:34 “Ուսուցչի օր” տոնի առթիվ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ 8 միլիոն դրամ։ Իսկ ՀՀ 2013թ, “Լավագույն դաստիարակ” և “Լավագույն ուսուցիչ” մրցույթների հաղթողներին մեկական “Շևրոլե Ավեո” մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 12 մլն 600 հազար դրամ։ Ի դեպ, այս հանրապետական մրցույթներն անցկացվում …
ՀԺ.Պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հայբիզնեսբանկի վարչության նախագահը Հոկ 04,2013 10:29 “Օրերս՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել “Հայբիզնեսբանկ”-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը։ Թե որն է դրա պատճառը, երեկ պարզել չհաջողվեց՝ Արա Կիրակոսյանը գտնվում է հանրապետությունից դուրս։ Հավանաբար սա կապված է “Հայբիզնեսբանկում” տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք արձանագրվում են վերջին շրջանում։ Հիշեցնենք, որ այս բանկի խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը մի քանի հոգու կողմից հարձակման …
Հրապարակ. Առաջիկա օրերին պատգամավորներին նորից ճոխ կերուխում է սպասվում Հոկ 04,2013 10:27 “Առաջիկա օրերին պատգամավորներին նորից ճոխ կերուխում է սպասվում։ Գեներալ Մանվելը երեկ մի տրցակ հրավիրատոմս էր բերել խորհրդարան, և նրա օգնականներն ակտիվորեն բաժանում էին ԱԺ պատգամավորներին։ Գեներալը ցանկանում է, որ Էջմիածնի տոնին, որը հոկտեմբերի 8-ին է, ներկա գտնվեն նաև պատգամավորները, ասում են՝ շքեղ տոն է սպասվում, իսկ միջոցառումից հետո, ինչպես միշտ, Էջմիածնի “Վան” ռեստորանային համալիրում լավ …
Ժողովուրդ.Գյումրիում զենքերով ստուգում են մեքենաները Հոկ 04,2013 10:24 Երեկ “Ժողովուրդ” օրաթերթին զանգահարած քաղաքացիները տեղեկացրել են, որ ոստիկանությունը Գյումրիում զենքերով ստու֊գումներ է իրականացնում: Թերթի զրուցակիցները նշել են, որ անտեղի կանգնեց֊նում են ավտոմեքենաներն ու ստուգում: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ոստի֊կանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, որտեղից նշել են, թե ոստիկանությունն օրենքով սահմանված լիազորություննե֊րի շրջանակում իր գործառույթներն է իրականացնում, և այդտեղ որևէ արտառոց բան …
ՀԺ.Պոլիտեխնիկում ուսման վարձերը բարձրացել են, աշխատավարձերը՝ նվազել Հոկ 04,2013 10:20 “Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) սույն ուսումնական տարվանից կրճատվել են աշխատավարձերը, ինչպես մեզ հայտնի դարձավ՝ ամբողջ 40-ից 80 հազար դրամով։ Մեզ ահազանգած դասախոսներից մեկից ստացած տեղեկությունների համաձայն, դոցենտի աշխատավարձն, օրինակ, 130 հազարից դարձել է 80 հազար, պրոֆեսորինը՝ 180 հազարից՝ 100 հազար դրամ։ Գիտական կոչում չունեցող դասախոսներն այսուհետ ստիպված են 30 հազար դրամ աշխատավարձ ստանալ՝ նախկին …
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
03 Մարտ 22:53 Հարգելի ծնողներ, ամոթը դպրոցական առօրյան առուծախի վերածելն է․ ԿԳՄՍ նախարարը՝ դպրոցներում դրամահավաքների մասին
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը