Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Անկեղծորեն ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ՀԱԿ-ի տրոհումը, հետագա փոխադարձ մերկացումները, հերյուրանքները, վիրավորանքները եւ նույնիսկ հայհոյանքները, սպառնալիքները: Ցավում եմ, որովհետեւ դա կարծես քաղաքական նոր մշակույթ, ազգային առանձնահատկություն է դառնում, երբ քաղաքական լուրջ ճանապարհ անցած երբեմնի համախոհները, ընկերները, կուսակիցները, մարտական, հանրահավաքային ընկերները դառնում են ոխերիմ թշնամիներ, …