Մխիթարյանի գոլային փոխանցումն ու «Բորուսիա»-ի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութը)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Դորտմունդի «Բորուսիան» ընկերական հանդիպում անցկացրեց  Մանհեյմի «Վալդոֆ»-ի հետ:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը: Իսկ նրա փոխանցումից հետո Չիրո Իմոբիլեն բացեց խաղի հաշիվը:

«Վալդոֆ» – «Բորուսիա»՝ 0:4

Իմոբիլե 32, Շտենցել 70, Ռոյս 84, Օզբեկ 85

Նշենք, որ վերջին անգամ  այս թիմերը հանդիպել էին 1989 թվականին, և «Վալդոֆը» հաղթել էր 2:1 հաշվով: Այսօրվա խաղը կրում էր «Բունդեսլիգայում՝ ինչպես 25 տարի առաջ» խորագիրը:




Լրահոս