Մոսկվայի մետրոյում սրճարաններ կհայտնվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մետրոյում արդեն հաջորդ տարի կհայտնվեն սրճարաններ, ծաղկի խանութներ, ինտերնետ-խանութից օգտվելու տերմինալներ և հայելիներ:

Փոփոխությունները տեղի կունենան ստորգետնյա անցումներում և մետրոների նախասրահներում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Բացի առևտրային կետերը նորացնելուց, նրանցում ավելի ցածր կլինեն նաև ապրանքների գները: Սրճարաններում սուրճը երկու-երեք անգամ ավելի էժան կլինի, քան ցանցային սրճարաններում:

Առևտրի համար տարածքների հատկացման ժամանակ նախապատվությունը կտրվի փոքր բիզնեսին և երիտասարդությանը: Ինչ վերաբերում է վաճառվող ապրանքատեսակին, ապա շեշտը դրվելու է Մաքսային միության երկրների արտադրանքի վրա: Սկզբում նորամուծությունների կկիրառվեն Մոսկվայի մետրոյի կենտրոնական կայարաններում:




Լրահոս