«Ռեալ»-ը՝ Եվրոպայի լավագույն ակումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական ակումբների ասոցիացիան Մադրիդի «Ռեալ»-ին ճանաչել է 2014թ. Եվրոպայի լավագույն ակումբ: Մադրիդյան ակումբն անցած մրցաշրջանում հաղթել է Չեմպիոնների լիգան, նվաճել Իսպանիայի գավաթն ու ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:

Եվրոպայի՝ առաջընթաց արձանագրած ակումբ է համարվել «Զալցբուրգը», որը Եվրոպայի լիգայի որակավորման խաղերի ժամանակ 6 հաղթանակ է տարել:

Մարկետինգի ոլորտում արձանագրած հաջողությունների համար առանձնացվել է շոտլանդական «Սելթիկ»-ը: Ակումբը երկրպագուների համար բբջային հավելված է պատրաստել և Wi-Fi ապահովել մարզադաշտի տարածքում:




Լրահոս