Տրանսֆերտների նվազումը հանգեցնում է Հայաստանում աղքատության խորացմանը. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ըստ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնաական տեղեկատվության, այս տարվա օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ, բանկային համակարգով ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 տոկոսով: Եթե անցած տարվա օգոստոսին ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցներն իրենց հարազատներին ուղարկել էին 161 մլն դոլար, ապա այս տարվա օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 156 մլն դոլար: Տրանսֆերտների նվազումը հանգեցնում է Հայաստանում բնակչության գնողունակության նվազմանն ու աղքատության խորացմանը»: Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս