«Սեյրան Սարոյանի ելույթն ինքնաբուխ էր» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը սրտաբուխ է համարում նույն խմբակցության պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի ելույթը:  Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին նշեց խմբակցության ղեկավարը: Հիշեցնենք, որ Սեյրանը Սարոյանը հոկտեմբերի 1-ին ԱԺ–ում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի քննարկման ժամանակ կոչ էր արել ժողովրդի կողքին լինել և «տղամարդավարի» քվեարկել:

«Սեյրան Սարոյանի ելույթը համարում եմ սրտաբուխ ելույթ»,– ընդգծեց Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան այն հարցի, թե ինչ նկատի ուներ Սեյրան Սարոյանը՝ դա ասելով։

«Նա ասում էր ՀՀԿ-ն պետք է լինի ժողովրդի կողքին, իսկ ՀՀԿ-ն ժողովրդի կողքին է»,- հայտարարեց  նա:

Տեսանյութը` a1plus




Լրահոս