ՌԴ-ում կինը դանակի 12 հարվածով սպանել է ամուսնու սիրուհուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վոլգոգրադում կինը սպանել է ամուսնու սիրուհուն, ով տղամարդուն նաև թմրանյութի օգտագործման է դրդել: 22-ամյա բուժքույր Ալյոնա Զգուրովսկայան դանակի 12 հարված է հասցրել Լյուդմիլա Բոգատիրյովային հենց փողոցում: Սպանությունից անմիջապես հետո նա զանգահարել է մորը և պատմել, որ սպանել է իր ամուսնու սիրուհուն, ով նրան «սփայս» թմրամիջոցն էր մատակարարում: Կնոջ հանդեպ քրեական գործ է հարուցվել, իսկ նրա փոքրիկ դստերը խնամում է մայրը:

Զգուրովսկայան երկար ժամանակ պայքարել է ամուսնու՝ թմրանյութերից կախվածության դեմ. 2014-ի հունվարից վերջինս կախվածության մեջ է ընկել ծխախոտային խառնուրդներից: Տեղեկանալով, որ «սփայսն» իր ամուսնուն մատակարարում է սիրուհին, կինը որոշում է կայացրել հեռանալ ամուսնուց:
Այդ չարաբաստիկ երեկոյան Ալյոնան որոշել էր գնալ ամուսնու մոտ՝ հարաբերությունները պարզելու, սակայն այդ պահին տան մոտ ավտոմեքենա է կանգնել, և դրանից դուրս եկած Լյուդմիլան փորձել է Անդրեյին «սփայս» փոխանցել:
Կանանց միջև սկսված ծեծկռտուքը վերաճել է դանակահարության: Ալյոնան պայուսակից հանել է ծալովի դանակը և ախոյան կնոջը 12 հարված հասցրել. տեղեկացնում է lifenews.ru-ն:




Լրահոս