Կարևորը «Ռեալ»-ի նկատմամբ հաղթանակն է. Մեսսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «Ռեալ»-ի հետ առաջիկա խաղում կենտրոնանալու է ոչ թե անձնական ռեկորդի, այլ թիմային հաջողության վրա:

«Դուրս ենք գալու խաղադաշտ՝ անելու հնարավորը «կլասիկո»-ում հաղթելու համար: Այս խաղը ոչինչ չի որոշում, քանի որ առջևում բազմաթիվ խաղեր կան: Կարևոր է ոչ թե իմ ռեկորդը, այլ հաղթանակը «Ռեալ»-ի նկատմամբ»,- նշել է Մեսսին:

Հավելենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կայանալու է հոկտեմբերի 25-ին: Նշենք նաև, որ Մեսսին Լա լիգայում խփել է 250 գոլ:




Լրահոս