Բրիտանիան ավարտել է պատերազմն Աֆղանստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աֆղանստանում վերջին բրիտանական ռազմակայանը փոխանցվել է աֆղանական ուժերին: Ռազմակայանի բրիտանական դրոշն իջեցվել է, ինչը նշանակում է, որ Մեծ Բրիտանիայի համար պատերազմն Աֆղանստանում ավարտվել է. տեղեկացնում է BBC-ն:

Թալիբների և «Ալ Ղաիդայի» գրոհայինների դեմ օպերացիաներին մասնակցելու ընթացքում զոհվել է 453 բրիտանացի:

Ինչպես խոստովանել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը, ռազմական օպերացիայի անցկացման 13 տարիների ընթացքում «Թալիբանին» հաղթել այդպես էլ չհաջողվեց, և այժմ իրավիճակի զարգացման համար պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է անվտանգության աֆղանական ուժերի վրա:




Լրահոս