Կդիտվեն տեղումներ` ձյան տեսքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին, պայմանավորված հյուսիս-արևելքից արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ, սպասվում է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություն:

Ամենուրեք սպասվում են տեղումներ, առավելագույն ինտենսիվությունը կդիտվի հոկտեմբերի 27-ին:

Լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, մյուս շրջաններում՝ անձրևի:

Այս օրերին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նվազել է 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-9 աստիճանով:

Հոկտեմբերի 28-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, 29-31-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վրկ:

Երևանում`

Հոկտեմբերի 28-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս