Այսօր Անիմացիայի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1892թ. հոկտեմբերի 28-ին Փարիզում կախարդ Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին հրավիրեց նոր, մինչ այդ անտես մի տեսարանի` «օպտիկական թատրոն»: Այնտեղ տաղանդավոր հայտնագործողն առաջին անգամ հրապարակավ ցուցադրեց իր սարքը,  որը շարժվող նկարներ էր ցույց տալիս: Հենց այդ օրն է այժմ համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը:

Անիմացիայի միջազգային օրը տասը տարի առաջ սահմանվել է Անիմացիոն կինոյի միջազգային ընկերակցության ASIFA-ի (The International Animated Film Association) կողմից և այժմ տոնվում է ողջ աշխարհում: 

Տոնի նախաշեմին ամբողջ աշխարհի անիմատորները փոխանակվում են իրենց ֆիլմերի ծրագրերով և ցուցադրություններ կազմակերպում հանրության համար: 




Լրահոս