ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՂՋԻԿՆԵՐԸ ՀԱՅՀՈՅՈՒՄ ԵՎ ԻՐԱՐ ԵՆ ԾԵԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տասը օրերի ընթացքում կարծես թե «ավանդույթ» է դարձել դպրոցական տարիքի պատանիների մասնակցությամբ անդաստիարակ եւ բարոյականությունից զուրկ արարքների մասին արված տեսանյութերի հայտնվելը համացանցում, որոնք էլ բուռն քննարկումների առարկա դարձան սոցիալական ցանցերում:
Նախ հայտնվեց տեսանյութ, որտեղ երկու դպրոցահասակ աղջիկներ իրար են ծեծում տղաների ներկայությամբ, հետո` տեսանյութ, որտեղ նույնպես տղաների ներկայությամբ երկու աղջիկներ սեռական բնույթի հայհոյանքներ են ուղղում միմյանց, եւ վերջում նորից ծեծկռտուք է սկսվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ դա տեղի է ունեցել Երեւանի թիվ 102 դպրոցում: Իսկ երրորդ տեսանյութում էլ երեւում է, թե ինչպես են երկու աղջիկներ դասարանում իրար ծեծում տղաների ներկայությամբ, ըստ տեսանյութի վերնագրի` դա էլ տեղի է ունեցել Զոլաքար համայնքի դպրոցում:
Տեսանյութերից մեկի քննարկմանը միացավ նաեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Ներկայացնում ենք հարյուրավոր մեկնաբանություններից ու գրառումներից մի քանիսը: Աշոտյանը, արձագանքելով երկրորդ տեսանյութին, գրում է. «Պետք չէ միայն լավը տեսնել, բայց ՄԻԱՅՆ վատի մասին խոսելը առնվազն դիտավորություն է: Իսկ նման դեպքեր կարող եք հանդիպել տարբեր վայրերում, հիմնական խնդիրը մարդիկ են, ոչ թե հաստատությունները»: Իսկ Մհեր Հակոբյանն էլ նշում է. «Պահանջվում է նոր հայկական եղեռն, նման հատուկ տականքներին ազգի մեջից պետք ջոկել ու բենզասղոցով կտրտել, կամ մսաղացով աղալ` իրենց ծնողների առաջ…. շուտ զբաղվել ա պետք, ու ազգը մաքրել ա պետք էս «մուսըրներից»»:
Օգտատեր Արսեն Բաբայանն առաջարկում է քննադատելու փոխարեն քայլեր ձեռնարկել վիճակը շտկելու համար.  «Եկեք բարոյականություն չչափենք, դա ոչինչ հիմա չի տա: Ես առաջարկ եմ ներկայացնում բոլոր նրանց, ովքեր իսկապես սրտացավ են: Յուրաքանչյուրս թող այս երեխաներից գոնե մեկով զբաղվի ու կտեսնեք, որ լուրջ արդյունք կունենանք»:
Արթուր Խաչատրյանը, արձագանքելով նախարարի՝ վիճակի բարելավմանն ուղղված պահանջին, գրում է. «Պարոն Աշոտյանն ավելի կարեւոր գործ ունի: Ընտրություններ, Անահիտ աստվածուհու մասունքներ, փուչիկներով հանրահավաք…»:

ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս