Անտուն կատուն որոշել է բնակվել մեքենայի շարժիչի մեջ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անտուն կատուն մտել է 40-ամյա թուրք Նուրուլլա Ղուրմանի մեքենայի շարժիչի մեջ: Վախից խելագարված կատուն հայտնվել է ծուղակի մեջ: Բարեբախտաբար, վարորդը ժամանակին նկատել է, որ իր մեքենայի հետ ինչ-որ բան այն չէ: Չորքոտանի թափառականը ողջ աշխարհում հայտնի է դարձել. գրում է Metro-ն:

Մեքենայի տերը որոշել է խանութ գնալ և հանկարծ նկատել է, որ մեքենայի շարժիչը խափանվել է: Նա այնտեղ կատու է հայտնաբերել, որը սարսափելի բղավում էր: Չկարողանալով նրան ինքնուրույն դուրս հանել՝ տղամարդը կանչել է փրկարարներին:

ad_154934455

Անսովոր խնդիրն իրականացնելու համար փրկարարներին 2 ժամ է պահանջվել: Արդյունքում նրանք փրկել են կատվին՝ օպերացիայի ժամանակ կոտրելով նրա թաթը:

Կատուն տեղափոխվել է հատուկ կացարան, սակայն մեքենայի տերը դժգոհ է մնացել: Նա հայտնել է, որ փրկարարներն իրենից 80 դոլար են պահանջել, չնայած որ կատում իրենը չի եղել:




Լրահոս