Բարձրահարկի տանիքում հայտնված թափառող շունը փրկվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հուլիսի 11-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող ,Յունիգրաֆ իքսե ընկերությունը Նուբարաշեն, 6-րդ փողոց, 1/4 հասցեի բնակիչներից ահազանգ է ստացել այն մասին, որ բարձրահարկ շենքի տանիք է բարձրացել մեկ թափառող շուն։ Բնակիչներն իրենց ուժերով չեն կարողացել կենդանուն իջեցնել և խնդրել են “ՙՅունիգրաֆ իքսի՚” աջակցությունը։ Ընկերության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են՝ մեկնելով դեպքի վայր և բարձրահարկ շենքի տանիքից իջեցրել կենդանուն։  Թափառող կենդանին տեղափոխվել է “Յունիգրաֆ իքս” ընկերության մասնագիտացված կլինիկա, որտեղ այն կստերիլիզացվի, կպատվաստվի, այնուհետև բաց կթողնվի։
“Յունիգրաֆ իքս”ՍՊԸ




Լրահոս