ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորն են հիշում, որ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը «բաց ֆաքսեր» էր ուղարկում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ բացահայտելով, թե ինչպես է նա միլիոններ կերել «Նաիրիտ» գործարանում: Այդ բացահայտումներից հետո Առաքելյանն անհետացավ դաշտից: Ավելի ուշ պարզվեց, որ նա ապաստան է գտել Ստրասբուրգում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՌԱԿ ատենապետն այս օրերին զբաղված է Ֆրանսիայում կարգավիճակ ունենալու դժվարին գործը գլուխ բերելով: Հավանաբար նաեւ այս դեպքերը նկատի ունենալով էր Տիգրան Սարգսյանը կատակել, որ եթե «կրիտիկական մասսան երկրում մնա, հեղափոխություն կանի»: Բայց պարզվում է, որ վարչապետը վաղուց «աչք է ունեցել» Հ. Առաքելյանի գլխավորած ՀՌԱԿ-ի վրա: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն ամեն գնով ցանկացել է դառնալ ՀՌԱԿ ատենապետ, սակայն տարբեր պատճառներով չի ստացվել:




Լրահոս