«Բորուսիա»-ում միշտ կհիշեն ու կսիրեն Կլոպին. Վատցկե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ  մեկնաբանել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու որոշումը:

«Միշտ ասել եմ, որ երբ գա պահ, որ այլևս չհամապատասխանեմ այս մեծ ակումբի մակարդակին, այդ մասին կհայտարարեմ: Կարծում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել: Իհարկե, կցանկանայի, որ այս հեքիաթը երբեք չավարտվեր», – նշել է նա:

Նրա հրաժարականին անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն:

«Կլոպի որոշումը շատ ծանր նորություն է բոլորիս համար, սակայն նախաձեռնությունը նրանն է: Այն, որ նա հեռանում է, շատ դժվար է գիտակցել ու ընդունել:  «Բորուսիա»-ում միշտ կհիշեն ու կսիրեն Կլոպին»,- նշել է Վատցկեն:




Լրահոս