Ռուսաստանից ժամանած պատվիրակության ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղեկցող պատվիրակություններից մեկի ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է KP-ի թղթակից Դմիտրի Սմիրնովը:

Նա հայտնել է, որ պատվիրակության մի մասն ու լրագրողների փոխադրող ինքնաթիռը ենթարկվել է կայծակի հարվածի, սակայն հաջողվել է բարեհաջող վայրէջք կատարել:

cd038906802887b




Լրահոս