Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե որքան է պակասել աշակերտների թիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորհրդարանանում շարունակվում են 2014թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե որքանով է աշակերտների թիվը պակասել և հարցրեց, թե երեխաների թվաքականի նվազման պարագայում ինչպես է կատարվում դպրոցի ֆինանսավորումը:

Ի պատասխան գլխավոր գանձապետը նշեց, որ ֆինանսավորումը կատարվում է աշակերտների թվով, և դրա թվաքականի նվազման դեպքում նվազում է նաև տրամադրվող գումարը:  «Դա հաշվարկվում է որոշակի մեթոդաբանությամբ, ընկած է որոշակի տրամաբանություն», – նշեց նա:

Արամ Մանուկյանը խնդրեց տվյալները նայել և տեսնել, թե 2014-ին քանի դպրոցական է պակասել: Պատգամավորը նշեց, որ իր տվյալներով, տարեկան 5-6 հազար աշակերտ պակասում է: «Ձեր մոտ դրա հետ կապված հայտերը երևում են, թե ոչ: Եվ երեխաների քանակի նվազման հետ կապված սպասարկող պետական ապարատի քանակը նույնպե՞ս նվազում է», – հարցրեց պատգամավորը:

Ջանջուղազյանը նշեց, թե հայտերի քանակով կարելի է աշակերտների քանակի վերաբերյալ եզրակացություն կազմել, սակայն ոչ ամբողջական: «Եթե ապարատ ասելով նկատի ունեք նախարարության կամ մարզպետարանի աշխատակազմին, ապա դա ինչ-որ չափով կապ ունի աշակերտների թվաքանակի հետ, բայց  կապվածությունը չի կարելի այն չափով լինի, որ հանգեցնի թվաքանակի նվազման», – հավելեց նա:




Լրահոս