Աբրահամ-Շտիգլից մենամարտում ֆավորիտ է համարվում հայազգի բռնցքամարտիկը. Sportingbet

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Հալլե քաղաքում հուլիսի 18-ին WBO վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու այդ տիտղոսի նախկին տիտղոսակիր 34-ամյա գերմանացի Ռոբերտ Շտիգլիցը միմյանց դեմ 4-րդ մենամարտը կանցկացնեն:

Այս պահի դրությամբ նրանց հակամարտությունում հաշիվը 2-1 է` հօգուտ Արթուր Աբրահամի. նա երկրորդ մենամարտը պարտվել է տեխնիկական նոկաուտով, իսկ առաջինն ու երրորդը հաղթել է մրցավարների որոշմամբ:

Sportingbet բուքմեյքերական ընկերությունն այս հակամարտությունում առավելությունը տալիս է Աբրահամին:




Լրահոս