Կուսակցություն բացողը պետք է հեռահար նպատակներ ունենա. Արագած Ախոյանը՝ ցուցարարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազատության հրապարակում ցուցարարներից մեկը առաջարկել էր էլէկտրաէնէրգիայի սակագնի թանկացման դեմ սկսված շարժման հիման վրա ստեղծել քաղաքական կուսակցություն և այդպես շարունակել պայքարը:

Armlur.am-ն այս հարցի շուրջ զրուցեց  ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի հետ՝  պարզելու համար՝ նա  կո՞ղմ է պայքարը քաղաքական դաշտ տեղափոխելուն, թե ոչ:

Պատգամավորի խոսքով,   ցանկացած նախաձեռնող խումբ կարող է կուսակցություն ունենալ, բայց պետք է իմանալ այն օգուտ կտա, թե՝ ոչ:

«Սա ամբողջ ազգաբնակչության խնդիրն է, մի կուսակցության խնդիրը չէ: Կուսակցությունը պետք է ունենա գաղափար, ծրագիր, բայց կոնկրետ խնդիրը բոլորինն է, այդ թվում իշխանությանը և ընդդիմությանը, բոլորն էլ մտահոգված են: Կուսակցություն բացողը պետք է հեռահար նպատակներ ունենա և ճիշտ կշռի իր ուժերը՝ կարո՞ղ է այդ ճանապարհը անցնել, թե ոչ»-, եզրափակեց Ախոյանը:

Արփինե Թովմասյան




Լրահոս