Ավտովթար` Գեղարքունիքի մարզում. կա զոհ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 12-ին, ժամը 10.52-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ զոհ և երկու տուժած. անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ-10 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածի 17-րդ կմ-ում «Օպել» մակնիշի 34 SR 532 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, այնուհետև ծառին, ինչից ողևոր Գ.Խ.-ն (ծնվ. 1961թ.) տեղում մահացել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Գ. (ծնվ. 1991թ.) և Ռ. Խ.-երը (ծնվ.1959թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակաը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: Հրշեջ-փրկարաները ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:




Լրահոս