Հրապարակ. Սարգսյանն ու Քոչարյանը կմասնակցե՞ն ԲՀԿ կազմակերպած միջոցառմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կհամատեղի՞ Իվետա Տոնոյանը “Կենտրոն” հեռուստաընկերության լրատվականի ղեկավարի աշխատանքը Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի պարտականությունների հետ, վերջինս “Հրապարակ”-ի հետ զրույցում, ասաց՝ այոե: Իսկ ԲՀԿ-ի Ձմեռ պապիներն ու Ձյունանուշներն այս տարի ևս կողողե՞ն Հայաստանը ԲՀԿ նվերներով: “Այո, 2006թ-ից գործող այդ ավանդույթն այսօր արդեն իսկ մեկնարկել է, պատրաստվել են 350 հազար նվերներ մեր մանուկների համար, որոնք Ձմեռ պապերն ու Ձյունանուշները կբաժանեն թե՛ Երևանում, թե՛ մարզերում”:
Իսկ տարվա տասը լավագույն մարզիկների մեծարման միջոցառմանը դարձյա՞լ հրավիրվել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ինչպես ամեն տարի եղել է, Իվետա Տոնոյանն ասաց. “Դեկտեմբերի քսանվեցին, այո, “Օջախ” ռեստորանում տեղի կունենա տարվա լավագույն մարզիկների պարգևատրումը, ինչ վերաբերում է հրավիրվածներին, ապա արարողակարգային այդ խնդիրները դեռ հստակեցման փուլում են”:




Լրահոս