Տուխելը չի նշում` ով կլինի «Բորուսիա»-ի հիմնական դարպասապահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բարուսիա»-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի պատասխանել այն հարցին, թե թիմի դարպասապահներից ով կխաղա հիմնական կազմում: Այժմ հիմնական դարպասապահի տեղի համար պայքարում են Ռոման Վայդենֆելերը և «Ֆրայբուրգ»-ից տեղափոխված Ռոման Բրյուկին:

«Այժմ ժամանակը չէ, որ դարպասապահի հարցում որևէ որոշում կայացնեմ: Այս պահին ամեն ինչ էլ հնարավոր է», – Տուխելի խոսքերն է մեջբերում Sport1-ը:

Ավելի վաղ շրջանառվում է, որ Վայդենֆելերը դիտարկում է ակումբը փոխելու տարբերակը, սակայն գերմանական ակումբը չի ցանկանում բաց թողնել նրան:




Լրահոս