Սիրիան բանակցություններ է վարում ԵՏՄ-ին անդամակցելու համար. Ալ-Հալկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայի ու Ռուսաստանի իշխանությունները բանակցություններ են վարում Եվրասիական տնտեսական միությանն ու ազատ մաքսային գոտի արաբական հանրապետության հնարավոր անդամակցության վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին:

«Մենք դրանում օգուտ ու մեզ բարեկամ երկրի հետ հարաբերությունների ամրապնդում ենք տեսնում, ինչը թույլ կտա թեթևացնել նրանց հետ տնտեսական ու առևտրային հարաբերությունները»,- ասել է ալ-Հալկին:

Վարչապետի խոսքերով՝ այսօրվա դրությամբ Մոսկվայի ու Սիրիայի միջև արդեն ստորագրվել է գազավերամշակման գործարարնների, էլեկտրակայանների կառուցման շուրջ պայմանագիր:




Լրահոս