Ռոումինգ փաթեթներ Beeline-ից. զանգեր և ինտերնետ Եվրոպայի և Ասիայի 15 երկրներում միասնական սակագնով` սկսած 50 դրամից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

27 հուլիսի 2015 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է երեք «Ռոումինգ փաթեթների» գործարկման մասին: Այժմ Beeline բջջային կապի բաժանորդները ռոումինգում գտնվելիս կարող են մուտքային, ելքային դեպի Հայաստան և ելքային տեղական զանգերի, ինչպես նաև  1 մեգաբայթ ինտերնետի համար վճարել  միասնական սակագին սկսած 50 դրամից:

«Ռոումինգ փաթեթներ» ծառայությունը գործում է Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Հունաստան, Եգիպտոս, Իսրայել, Իսպանիա, Կիպրոս, Միացյալ Արաբական Էմիրություններ, Պորտուգալիա, Թաիլանդ, Ֆրանսիա և Չեխիա երկրների տարածքում` նշված երկրներում ցանկացած բջջային օպերատորի ցանցին միացած Beeline բջջային կապի կանխավճարային և հետվճարային հաշվարկային համակարգերի բաժանորդների համար:

«Ռոումինգ փաթեթ 50»-ը 4000 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 40 րոպե, որը բաժանորդը կարող է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։ Այս փաթեթը ներառում է նաև 40 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 70»-ը 2100 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե, որը կարելի է օգտագործել մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար։  Փաթեթում ներառված է նաև 15 ՄԲ ծավալով բջջային ինտերնետ: «Ռոումինգ փաթեթ 100»-ը 1500 դրամ օրական վճարի դիմաց ներառում է 15 րոպե մուտքային զանգերի, ինչպես նաև դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերի համար:

Րոպեների և մեգաբայթերի օրական փաթեթը սպառելուց հետո մուտքային զանգերը, դեպի Հայաստանի բջջային և տեղական ցանցեր կատարվող զանգերը և բջջային ինտերնետի սակագները կազմում են. 50 դրամ «Ռոումինգ փաթեթ 50» ծառայության համար և 70 դրամ «Ռոումինգ փաթեթ 70» ծառայության համար: «Ռոումինգ փաթեթ 100» ծառայության շրջանակում րոպեների օրական սահմանաչափը սպառելուց հետո դեպի Հայաստանի բոլոր բջջային ցանցեր և տեղական ցանցեր կատարվող զանգերի սակագինը 100 դրամ է:

«Արձակուրդների շրջանը շարունակվում է, իսկ Beeline-ը ռոումինգը դարձնում է պարզ և հարմար` առաջարկելով ավելի մատչելի սակագներ մեր բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթների» շրջանակում առաջարկվող երեք նոր ծառայությունները մեր հաճախորդներին հնարավորություն են տալիս Եվրոպային և Ասիայի 15 երկրներում գտնվելիս կատարել և ստանալ զանգեր, ինչպես նաև օգտվել բջջային ինտերնետից ամենաձեռնտու և գրավիչ պայմաններով» – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ռոումինգի համար աննախադեպ սակագնային փաթեթների հետ միաժամանակ մենք շարունակում ենք անցկացնել հետաքրքիր մրցույթներ նույնպիսի աննախադեպ մրցանակներով: Այս անգամ մենք անցկացնում ենք «Արի գնանք» մրցույթը Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։ Մրցույթի շրջանակում մասնակիցները պետք է նշեն, թե ինչու կցանկանային այցելել այս կամ այն երկիր: Մրցույթի մրցանակը ճանապարհորդությունն է դեպի այն երկիր, որը երազում է այցելել հաղթող մասնակիցը», – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:

«Ռոումինգ փաթեթ 50» ծառայությունը կարելի է ակտիվացնել` հավաքելով *137# հրահանգը, «Ռոումինգ փաթեթ 70» ծառայությունը` հավաքելով *136# հրահանգը, իսկ «Ռոումինգ փաթեթ 100»-ը` *135# հրահանգը: Օրվա ընթացքում օգտագործված րոպեները և ինտերնետի ծավալը Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդները կարող են ստուգել *155# հրահանգի միջոցով: Նշված փաթեթներից յուրաքանչյուրը կարելի է ապաակտիվացնել` հավաքելով *122# հրահանգը:

Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգը` հավաքելով *131# հրահանգը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար և *500# հրահանգը` հետվճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: «Ռոումինգ փաթեթներ» ծառայության վերաբերյալ առավել մանրամասն կարող եք տեղեկանալ www.beeline.am պաշտոնական կայքում:

Նշենք, որ «Արի գնանք» մրցույթը մեկնարկել է հուլիսի 25-ին Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջում։ Մրցույթի կանոններին վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղումով. http://beelinekapimej.hol.es/rules/rules.pdf

unnamed (1)

unnamed




Լրահոս