Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել Մեքսիկայի ազգային հավաքականը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հրաժարվել է գլխավորել Մեքսիկայի ազգային հավաքականը։

«Մենք զրուցեցինք նրա ներկայացուցչի հետ։ Նա հայտնեց, որ Կլոպը մտադիր չէ ընդհատել իր ստեղծագործական արձակուրդը, այս պահին դա հնարավոր չէ»,- նշել է Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գիլյերմո Կանտուն:

Կլոպը համարվում է նաեւ անգլիական «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչի թեկնածու։




Լրահոս