Հրդեհ է բռնկվել Ադոնցի փողոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 9-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երազ բնակելի թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել` 22.22-ին:

Պատշգամբում այրվել է 3 խմ շինարարական աղբ և վնասվել են հյուրասենյակի պատուահանները:




Լրահոս