ՌԴ և ԱՄՆ դեսպանները Թուրքիայի ԱԳՆ են կանչվել և նախազգուշացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովն այսօր կանչվել են Թուրքիայի ԱԳՆ: Ըստ Անկարայի` այդ երկրները ռազմական օգնություն են ցուցաբերում Սիրիայի քրդերին, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին:

«Այսօր ԱՄՆ ու ՌԴ դեսպանները կանչվել են ԱԳՆ և նախազգուշացվել քրդական դեմոկրատական ուժերին ռազմական օգնություն ցուցաբերելու անթույլատրելիության մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն նախազգուշացրել է ԱՄՆ-ին զերծ մնալ Սիրիայի քրդերին զենք մատակարարելուց, որոնք, ըստ նրա` կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի Աշխատավորական կուսակցության հետ:




Լրահոս