ԲՀԿ-ականները հանդիպել են Սյունիքի մարզի տարածքային խորհուրդների ներկայացուցիչների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները հանդիպեցին Սյունիքի մարզի Սիսիանի և Կապանի ԲՀԿ տարածքային խորհուրդների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ներկուսակցական, ներկազմակերպչական խնդիրներ, ինչպես նաև երկրի ներքաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր, հայտնում է ԲՀԿ մամուլի ծառայությունը:

ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչները պատասխանել են նաև կուսակցության տարածքային կառույցների անդամների բազմաթիվ հարցերին՝ արտագաղթի, գյուղատնտեսական մթերքների իրացման, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Հանդիպումների ավարտին ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը կուսակցական տոմսեր հանձնեց ԲՀԿ նորընտիր անդամներին: ԲՀԿ ղեկավար կազմի հաջորդ հանդիպումը նախատեսված է Գորիսում:




Լրահոս