Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.37-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 47ա շենքի 2-րդ մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:

***

Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.15-ին  ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Գազի փողոցի թիվ 2 շենքի վերելակում (1-ին հարկ) քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները վերելակը սպասարկող մասնագետի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:




Լրահոս