ՀԺ. Հայկական կասկածելի կապիտալը` Կիպրոսի բանկերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամը, որն այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարող է մեծ ազդեցություն թողնել նաև ՀՀ բանկային համակարգի վրա, ընդ որում դա կարող է զգացվել առաջիկայում:
Խնդիրն այն է, որ Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը: Այդ կապիտալը հիմնականում պատկանում է մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այդ գումարները որպես օտարերկրյա ներդրում “չերեզ” Կիպրոս ներդնում են Հայաստանում: Այդ սխեմայով գործելու պարագայում նրանք կարողանում են հանրությունից գաղտնի պահել իրենց սեփականությունը: “Որպեսզի պատկերացում կազմենք այդ մութ գումարների ծավալների մասին, նշենք, որ միայն ՀՀ բանկային համակարգում “կիպրոսյան” ծագմամբ ներդրումները նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն կազմում են 84 միլիոն դոլար”,- գրում է թերթը:




Լրահոս