ՈՎ ՏԵՐԱՎՈՐ, ՆԱ ԶՈՐԱՎՈՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աբովյան 3 եւ 3/1 հասցեների 7 սեփականատերեր դատի են տվել գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոքալ Դիվելոփեր» ՍՊԸ-ին՝ դատարանից պահանջելով դադարեցնել Աբովյան 3 (ԱՕԿՍ-ի շենք) եւ 3/1 հասցեներում գտնվող պատմամշակութային հուշարձան շենքերից մոտ 80 սմ հեռավորության վրա քաղաքաշինական նորմերի խախտումներով կառուցվող  բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը: Այսօր տեղի կունենա տվյալ գործով դատական 2-րդ  նիստը:
«Ի պատասխան հայցվորների հարցումների՝ ՀՀ քաղաքաշինության նախարարը պատասխանել է, որ վիճելի շինարարությունը իրականացվում է ՀՀ գործող թվով երկու քաղաքաշինական նորմերի խախտմամբ: Նույն պատասխանն է տվել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Ճարտարապետների միությունը եւս հաստատել է խախտումների փաստը… Չնայած այս ամենին՝ դատարանը հերթական անգամ մերժել է հայցվոր կողմի միջնորդությունները եւ արգելանքի տակ չի վերցնում ՀՀ քաղաքաշինական նորմերի խախտումներով իրականացվող շինարարությունը»,-ասել է իրավաբան Արթուր Գրիգորյանը:
Ինչպես ասում են՝ ով տերավոր, նա զորավոր:




Լրահոս