ԵՂԲԱՅՐՆԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արարատի մարզի Ավշար գյուղում նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը իրականում պարտվել է: ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի եւ նրա եղբոր՝ Սուրիկ Գրիգորյանի (նախկինում Ավշարի գյուղապետն է եղել) ջանքերով է Սերժ Սարգսյանը կարողացել «հաղթել»: Տեղամասային կենտրոնի ներկայացուցիչներից մեկը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տրված քվեները «դրվել» են Ս. Սարգսյանի քվեաթերթիկների վրա: «Հիմա եթե գան, բացեն, կտեսնեն, թե ինչ քվեաթերթիկների հաշվով է Սարգսյանը հաղթել»,-պատմեց մեր զրուցակիցը:  
Հիշեցնենք, որ Ավշարն ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանի հայրենի գյուղն է, որը մայիսին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ անձամբ Ս. Սարգսյանի «դաբրոյով» կրկին պատգամավոր ընտրվեց, ուստի չէր կարող չհատուցել, հատկապես որ իր ընտրությունների ժամանակ բավական շռայլ ծախսեր էր արել, իսկ փետրվարի 18-ին՝ ոչ:




Լրահոս