ՔՐԳՈՐԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի N զորամասում մարտի 22-ին գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայող, 1985թ. ծնված Սարգիս Կարապետյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել մարտական դիրքում զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով: Նա նախ տեղափոխվել է Ագարակի հիվանդանոց, ապա տեղափոխել ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ: ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանի տեղեկացմամբ՝ փաստի առթիվ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի, ռազմամթերքի եւ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը):




Լրահոս