Բրիտանացիները գտել են Հայաստանի փրկության բանալին. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Բիրիտանացի գիտնականները վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզել են, որ մարդկանց ազնվության մակարդակը փոփոխվում է՝ կախված նրանից, թե որ երկրում են նրանք գտնվում:

Գիտնականները նաեւ եզրահանգել են, որ անձնական ազնվությունը կարեւոր դեր է խաղում միայն երկրի ժամանակակից տնտեսական զարգացման սկզբում, իսկ այնուհետեւ պաշտոնական պայմանավորվածությունները եւ օրենքները նվազեցնում են դրա պահանջը: Անցկացված հետազոտության շրջանակներում գիտնականները խնդրել են 15 երկրների 1500 կամավորների անցնել առցանց-հարցում, որի արդյունքում հեղինակները եկել են այն եզրակացության, որ որոշ երկրներում անազնվության պատճառը նրանց մշակույթն է: Միաժամանակ, ամենաանազնիվ երկրները եղել են ամենաաղքատները:

Ափսոս, այս հետազոտության մեջ Հայաստանն ընդգրկված չի եղել, քանի որ ընդգրկված լինելու դեպքում շատ ավելի արտահայտիչ կդառնային եզրահանգումները, որ անազնվությունը բխում է մշակույթից, եւ ամենակարեւորը՝ որ անազնիվ երկրները չեն կարող հարուստ լինել: Հայաստանն իսկապես ունի ազնվության լրջագույն դեֆիցիտ հանրային կյանքի բոլոր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման ու քաղաքական համակարգերից՝ մինչեւ մշակույթ, սպորտ… մի խոսքով, մեր կյանքն ամբողջությամբ հիմնված է անազնվության վրա: Դրա համար էլ մենք աղքատ ենք»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս