Կրիշտիանու Ռոնալդուն չի վաճառվում. Զինեդին Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կրիշտիանու Ռոնալդուն չի վաճառվում, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Ռոնալդուն մեր թիմի սիրտն ու հոգին է: Քանի դեռ ես այստեղ եմ, նա չի հեռանա թիմից:  Ես չեմ նախատեսում նաեւ նոր խաղացողների ձեռք բերել: Ես ունեմ լավ թիմ եւ կաշխատեմ կազմում ներկա խաղացողների հետ»,- ասել է նա:

Marca-ն փոխանցում է` մադրիդցիների հետ Զիդանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականը: Իսպանիայի առաջնության 18-րդ տուրից հետո «Ռեալը» 37 միավորով երրորդ տեղում է: Ֆրանսիացին «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում նորամուտը կնշի հունվարի 9-ին կայանալիք «Դեպորտիվոյի» դեմ տնային խաղում: Մինչեւ այս նա գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը:




Լրահոս