Հենրիխ Մխիթարյանի գործողությունները Մյոնխենգլադբախի Բորուսիայի դեմ խաղում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 3:1 հաշվով արտագնա հաղթանակ տոնեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Դորտմունդցիների կազմում խփած գոլով և գոլային փոխանցմամբ աչքի ընկավ Հայաստանի հավաքկաանի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Մխիթարյանը կատարել է երկու հարված, որը 50-րդ րոպեին ավարտվել է դարպասի գրավմամբ։ Նա գնդակին դիպել է 64 անգամ, կատարել 40 փոխանցում՝ 62.5 տոկոս ճշգրտությամբ։ Հանդիպման 75-րդ րոպեին նրա փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել Իլկայ Գյունդողանը։ Հենրիխը չորս անգամ շրջանցել է մրցակցին եւ թույլ չի տվել կանոննների խախտում։ Նա Whoscored.com-ի վարկածով ստացել է 9.55 գնահատականը՝ ճանաչվելով խաղի լավագույն ֆուտբոլիստ։

Armsport.am-ը պատարստել է տեսանյութ, որում ներառված են այդ մրցավեճում Մխիթարյանի մասնակցության առավել ուշագրավ դրվագները:




Լրահոս