Սյունիքում դատավոր է նշանակվել մասնավոր բուհ ավարտած պահակը. ո՞ւմ մտքով կանցներ՝ այստեղ դատարան կա. «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Բանից պարզվում է, մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի հրամանագրով նշանակված դատավորներից մեկը՝ Դավիթ Սարգսյանը, բավականին հետաքրքիր կենսագրության ունի։ Նա իրավաբանի որակավորումը ստացել է մասնավոր բուհում (Սեւան քաղաքում), աշխատել «Սեւանի սպորտային կոշիկների ֆարիկայում»՝ որպես պահակ, իսկ հիմա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է։

«ՉԻ» – Այն, որ նորանշանակ դատավորը մասնավոր բուհ է ավարտել, իհարկե, լավ է։ Եթե պետական բուհ ավարտեր՝ գուցե օրենքներն ավելի լավ իմանար, հետեւաբար՝ ավելի հմտորեն շրջանցեր դրանք։ Լավ է նաեւ, որ մարզակոշիկների ֆաբրիկայում որպես պահակ է աշխատել։

Արտաոոց է միայն նշանակումը՝ Սյունիքի մարզ։ Սյունիքի մարզի ինչի՞ն է պետք դատարանը, դատարա՞նն է, որ պիտի Սյունիքի մարզում ճիշտ ու սխալ որոշի։ Չնայած՝ չի բացառվում, որ այս նշանակումն առաջին հերթին հենց բարոյական նշանակության ունի։ Հասարակությանը պարզապես տեղյակ են պահել, որ Սյունիքում դատարան կա։ Ո՞ւմ մտքով կանցներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս