Հրդեհ Արգավանդ գյուղի փայտի արտադրամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 30-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արգավանդ գյուղի “Մեծ անիվ” ՍՊԸ-ի մոտակայքում այրվում է փայտի արտադրամաս:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը եւ երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արգավանդ գյուղի Երկաթգծի 3-րդ փողոցի թիվ 6 տանը կից փայտի արտադրամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.44-ին, մարվել` 21.55-ին: Ա. Ասատրյանին պատկանող փայտի արտադրամասում այրվել է 10 խմ փայտ եւ թեփ:




Լրահոս