EMPYRAY ռոք խմբի Սարգիսը Հայաստանից ընդմիշտ չի հեռացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“EMPYRAY” ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանի`ընդմիշտ  ԱՄՆ մեկնելու մասին լուրերի շուրջ “Ժողովուրդ”-ը զրուցել է հենց երգչի հետ:  Սարգիսը նկատեց, որ իր այցն Ամերիկա ե՛ւ անձնական, ե՛ւ գործնական բնույթ է կրում: Իր բացակայությունից չեն տուժում նաեւ խմբի աշխատանքները: Երաժիշտը շեշտեց,  որ երկրից ընդմիշտ չի հեռացել: Խմբի մյուս անդամ Գիսանե Պալյանն էլ հավելեց, որ շուտով իրենք նոր տեսանյութ կներկայացնեն, որն անմիջականորեն կապված է Սարգիս Մանուկյանի եւ “EMPYRAY” խմբի հետ: 




Լրահոս