ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ մեկիս համար գաղտնի չէ, որ հանրությանն այդ որակի աղբահանությունը չի բավարարում: Հաշվարկները ցույց են տվել, որ մենք պիտի ունենանք ռեգիոնալ աղբահանություն»:

Վաչե Տերտերյան «Առավոտ»

Կառավարության մոտ, թերեւս, ամենալավը ստացվում է դատարկ հաշվարկներ անելը: Առավոտից երեկո մի գլուխ հաշվարկներ են անում, խոսում, նորից հաշվում, նորից խոսում, փողերը ստանում, հետո նորից մի քիչ խոսում, եւ այդպես անվերջ: Իսկ արդյունքում ոչինչ չի փոխվում, այսինքն, փոխվում է, բայց մեզ համար՝ միայն դեպի վատը: Մինչդեռ լավ լիներ անիմաստ խոսելու փոխարեն ցույց տային կոնկրետ կատարած գործ ու դրա դրական արդյունքը: Չնայած, ումից ի՞նչ ենք սպասում: Ախր, եթե գործ անեն, ո՞վ պետք է այդ դեպքում հաշվարկի ատկատներից ակնկալվող եկամուտները: Ռեգիոնալ աղբահանությունը, դե, կսպասի:




Լրահոս