Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում. կիզակետում Գարո Փայլանն է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանում որոշ պատգամավորների անձեռնմխելիության իրավունքից զրկելու մասին քննարկումները ծեծկռտուքի են վերածվել: Ծեծկռտուքը սկսվել է իշխող կուսակցության ներկայացուցչի և քրդամետ ընդդիմության պատգավորների միջև լեզվակռվից, փոխանցում է Hurriyet-ը:

Ծեծկռտուքի կիզակետում է հայտնվել Թուրքիայի ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

Պատգամավորներին հաջողվել է կարգի հրավիրել միայն կես ժամ անց: Նշվում է, որ նախորդ նիստի ժամանակ որոշ պատգամավորների անձեռնմխելիության իրավունքից զրկելու մասին քննարկումները ևս զերծ չեն մնացել բռունցքի կիրառումից:




Լրահոս