Գալուստ Սահակյանը Գերմանիա բուժման կմեկնի մայիսի 16-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ վերջին՝ անցած շաբաթ տեղի ունեցած քառօրյայից հետո իշխանական շրջանակներում սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանն առաջիկայում բուժման նպատակով կրկին կմեկնի Գերմանիա:

Ըստ այդ լուրերի՝ Գալուստ Սահակյանը Գերմանիա է մեկնելու մայիսի 16-ին այսինքն՝ հաջորդ քառօրյայի մեկնարկի օրը: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց  պարզել, թե խորհրդարանի նախագահի առողջական վիճակը որքանով է կարգավորվել:

«Գալուստ Սահակյանն ամեն օր գալիս է աշխատանքի, իսկ առողջական վիճակի բոլոր հարցերը համապատասխան տիրույթում են, եւ ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին»,- ի պատասխան՝ ասաց Արսեն Բաբայանը:




Լրահոս