Վթար Իսակովի պողոտայում. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 2 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՎԱԶ 2106 մակնիշի անհայտ համարանիշի ավտոմեքենան բախվել է ԳԱԶ 2410 մակնիշի 65UL442 համարանիշի ավտոմեքենային (վարորդ՝ Արմեն Խաչիկյան): Դեպքի վայր է մեկենլ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարաները ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր 30-ամյա Մ. Ս.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Մալաթիա ԲԿ:




Լրահոս